Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում անհատական բնույթ ունեն, համակարգային բարեփոխումներ չեն. «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.tert.am/am/news/2016/06/28/qkv/2063496

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ՝ պետական մակարդակով: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://news.am/arm/news/334428.html

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://news.am/arm/news/334426.html

Դատապարտյալների հիմնական խնդիրները վերաբերում են բուժսպասարկմանը, 6.7%-ը՝ վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովի որոշումներին, 4.8%-ը՝ ինքնավնասման ու ինքնասպանության դեպքերին, 4.8%-ը հացադուլներին, 3.6%-ը սննդին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.panorama.am/am/news/2016/06/28/%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4-%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D6%82%D5%B4/1604046

«Տարիներ շարունակ հաշմանդամի սայլակին գամված Հրաչյա Գևորգյանը գտնվում էր «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում: Խցում, որտեղ ինքն էր ապրում, չկային համապատասխան պայմաններ, որ դատապարտվածը կարողանար օգտվել սանհանգույցից, չէին ապահովում սանիտարահիգիենիկ պայմանները»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին պատմեց փաստաբան  Արայիկ Զալյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.panorama.am/am/news/2016/06/28/%D6%84%D5%AF%D5%B0-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4/1604246

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search