«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 12-ին հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել են, իսկ երբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված տվյալ խցի բանտարկյալները հաջորդ օրը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ, նրանց հաղորդումները հանցագործության մասին ՔԿՀ-ից դուրս չէին եկել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. 2016-ի առաջին 6 ամիսների ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://henaran.am/211829.html#sthash.8EA4hAyi.E9RjweDi.dpuf

«Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում անհատական բնույթ ունեն, համակարգային բարեփոխումներ չեն»,- այսօր տեղի ունեցած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  http://newsline.am/am/news/view/36248.html

«2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը քրեակատարողական հիմնարկներում մահացել է 28 անձ, որոնցից 3-ը ինքնասպանության դեպքեր են, մնացածը հիվանդություններից մահվան դեպքեր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.a1plus.am/1467674.html 

Եթե ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը համեմատենք նախորդ տարիների վիճակի հետ, ապա որևէ դրական փոփոխություն չկա նաև այս տարի։ Գուցե, որոշ անհատական խնդիրներ լուծվում են, սակայն համակարգային ոչ մի խնդիր չի լուծվում։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նորընտիր նախագահ Արայիկ Զալյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.epress.am/2016/06/28/%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B6-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80.html 

Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում անհատական բնույթ ունեն, համակարգային բարեփոխումներ չեն. «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.tert.am/am/news/2016/06/28/qkv/2063496

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search