Կալանավորներին շան սատակ անելը չի վերացնում քրեական ենթամշակույթը. Epress.am

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգել էր, որ օգոստոսի 23-ին դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցերից մեկը և դաժան բռնության ենթարկել խցում պահվող մարդկանց։ Ահազանգի հրապարակումից հետո պարզաբանումներով էր հանդես եկել Արդարադատության նախարարության (ԱՆ) մամուլի խոսնակը։ «Քրեակատարողական հիմնարկներում․․․ պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով», – գրել էր խոսնակը, ըստ որի, «պետք է նկատի ունենալ նաև, որ ․․․ քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»։

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովահննիսյանը պատմում է՝ ինչ է հաջողվել պարզել «Նուբարաշեն» կատարած այցերի և ծեծված կալանավորների հետ հանդիպումների ընթացքում, ինչ մտահոգությունների տեղիք են տալիս ՔԿՀ վարչակազմի և Արդարադատության նախարարության տրամադրած պարզաբանումները և որոնք են պատճառները, որ քրեական ենթամշակույթի դեմ հանրահռչակված օրինական պայքարը տապալվում է՝ վերածվելով բռնության ցուցադրական ակտերի և դաստիարակչական ծեծուջարդի։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում:

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search