ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Դիտորդների խումբ) անդամ Նարե Հովհաննիսյանը, այսօր հյուընկալելով Հանրային ռադիոյի «Քո ձայնը» հաղորդաշարին, խոսեց «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների փակման որոշման և դրանից բխող մի շարք հարցերի շուրջ։
«Վերոնշյալ ՔԿՀ-ների փակման որոշումը ենթադրելի է, որ բխում է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների տրամաբանությունից, սակայն հաշվի առնելով, որ կլինեն ռիսկեր, Դիտորդների խումբն այցելեց ՔԿՀ-ներ, հանդիպումներ ունեցավ ազատազրկված անձանց հետ։ Եվ վեր հանված խնդիրներն իրականում բխում են հենց ազատազրկված անձանց և ՔԿՀ-ների աշխատակիցների հետ ունեցած զրույցներից։ Խոսքը մասնավորապես անվտանգության ապահովման, համատեղելիության, ընտանիքի հետ կապը պահպանելու, աշխատանքը չկորցնելու և այլ խնդիրների մասին է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։