Հայաստանի հանրային ռադիոն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շենքային անբարենպաստ պայմանների և հրատապ հիմնանորոգման անհրաժեշտության շուրջ զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի հետ․ «Այդ մասնաշենքը բավական հին է, յուրաքանչյուր տարի մեր խումբն արձանագրում է, որ շինությունը վերանորոգման կարիք ունի։ Տարիներ շարունակ Արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը միջոցներ են տրամադրել՝ ջրահեռացման ցանցը վերանորոգելու համար, որից էլ առաջանում են լրջագույն խնդիրներ։ Չնայած որոշակի հատկացումների, գլոբալ առումով խնդիրը չի լուծվել, և այս տարի, կապված նաև եղանակային պայմանների հետ, շենքում ջրահեռացման խնդիրներ են առաջացել։ Շենքում երկրորդ հարկից դեպի առաջին հարկ ջրային հոսք կա։ Առաջին հարկում են գտնվում թե՛ կարանտինային խցերը, թե՛ պատժախցերը, թե՛ աշխատակազմի ու բժշկական սենյակները։ Մենք առաջարկեցինք, որ գոնե ժամանակավորապես այդ առաջին հարկը չշահագործվի, մինչև այդ խոնավության և բորբոսային վիճակը հնարավոր կլինի փոխել»։
Դիտորդական խմբի արձանագրած խնդիրներով մտահոգ է նաև Արդարադատության նախարարությունը։
Մանրամասները՝ կից հղումով: