ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկվածների զբաղվածության հարցը պետք է քննարկել քրեական ենթամշակույթի առկայության ենթատեքստում։
«Պետությունը չի օգտագործում ազատազրկման ժամանակահատվածը, որպեսզի ապահովի դատապարտյալների զբաղվածությունը, նրանց մասնագիտական հմտությունները զարգացնի, բնականաբար, այդ անձինք պետք է իրենց ազատ ժամանակն ինչ-որ ձևով լրացնեն, և այս դեպքում պարարտ հող է ստեղծվում քրեական ենթամշակույթի մեջ ներգրավվելու համար»,-նշում է Նարե Հովհաննիսյանը։
Աղբյուրը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ