Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին Գյումրիում կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը: Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Մահացության դեպքերը քրեակատարողական հիմնարկներում»:
Քննարկումը մեկնաբանվել է հետևյալ լրատվամիջոցների կողմից՝
- Հայաստանը Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշներով «առաջատարն» է ԵՄ երկրների նկատմամբ /Gala.tv/
- «Հորիզոն» /2019 թվականի սեպտեմբերի 10-ի թողարկում, 7:22 րոպեից 9:44 րոպե/