Հոկտեմբերի 13-ին նշվում է Բանտային կրթության միջազգային օրը:
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը, կարևորելով յուրաքանչյուրի համար կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորությունների ստեղծումը, նախաձեռնել էր «Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր» թեմայով հանրային կլոր սեղան քննարկումը, որը տեղի ունեցավ Գյումրիում: Այս միջոցառմամբ կազմակերպությունը մեկնարկել է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հանուն մարդու իրավունքների. Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը:
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։
Քննարկման տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ «Բանտային կրթություն. հանրային ընկալումներ և կարծրատիպեր»։