Հայկ Հակոբյանը 2018 թվականի դեկտեմբերից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: 2016 թվականին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, 2017 թ․՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ից աշխատում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ում՝ որպես իրավաբան։
Մասնակցել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ դասընթացների, սեմինարների, մարդու իրավունքներին նվիրված քննարկումների, ամառային դպրոցների, ինչպես նաև մասնակցություն է ունեցել «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագրին:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից 2017թ․ հունիսից մինչև 2018թ․ հունիսը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում ներգրավվել է որպես փորձագետ, իսկ 2018 - 2021 թթ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից՝ որպես անդամ: 2022 թ․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի կողմից Խմբում կրկին ներգրավվել է որպես անդամ։
2010 թ-ին Սերգեյ Գաբրիելյանն ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։
1998 թ-ից ներգրավված է մի շարք միջազգային և պետական կառույցներում` որպես խորհրդի անդամ և փորձագետ:
Ակտիվ գործունեություն է ծավալում առավել խոցելի խմբերի իրավունքների ու շահերի պաշտապանության, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման գործընթացներում։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահն է։
2012-2019 թթ-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից նախ՝ փորձագետի, այնուհետև՝ անդամի կարգավիճակով ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:
2022 թ-ին «Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ-ի կողմից Խմբում կրկին ներգրավվել է որպես անդամ:
Անահիտ Մկրտչյանը 2013 թ.-ին ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2022 թ․-ին՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագիրը։
Մասնակցել է մարդու իրավունքների, խտրականության, առողջության իրավունքի և մի շարք այլ թեմաների վերաբերյալ միջազգային և տեղական դասընթացների, քննարկումների, գիտաժողովների:
2018 թ․-ի դեկտեմբերի 8-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է՝ քրեաիրավական մասնագիտացմամբ։
2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի Իրավաբանական կլինիկայում:
2015-2017 թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան:
2017-2020 թթ.-ին աշխատել է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան:
2018-2020 թթ․ եղել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։
2020 թ․-ից մինչ օրս աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես իրավաբան։
Արա Ղարագյոզյանն ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական Ֆակուլտետը։
2012 թ․ սկսած զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ։ Աշխատել է մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում:
2015 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ Փաստաբանական պալատի անդամ է։ Մասնագիտացել է քրեական իրավունքի, խոշտանգումների և խտրականության գործերում։
2015-2018 թթ․ աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ում` որպես փաստաբան:
2015-2022 թթ․ եղել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։
Մասնակցել է Եվրոպայի միության կողմից կազմակերպված ՄԱԿ-Ի Ստամբուլյան արձանագրության՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկ» թեմայով դասընթացին։
Վերապատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված ապօրինի մահվան դեպքերի քննության մասին Մինիսոտայի արձանագրության կիրառման թեմայով։
2019 թ․ սկսած աշխատում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ում` որպես փաստաբան։
2021 թ․ Թբիլիսի քաղաքում ավարտել է Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դպրոցը։
2022 թ. աշխատում եմ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ում` որպես փաստաբան։
Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքի փորձագետ է, ունի փակ հաստատություններում անազատության մեջ գտնվող աձանց հետ աշխատելու փորձ, վարում է մի շարք խոշտանգման գործեր, որտեղ պաշտպանում է տուժողների իրավունքները։
2022 թ-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից ներգրավվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես անդամ:
Շուշան Խնկոյանը 2018 թվականին ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2014 թվականից ներգրավված է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ։
2018 թվականից մինչ օրս աշխատում է «Նոր Սերունդ» մարդասիրական և «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ-ներում։ Հանդիսանում է մարդու իրավունքների, խտրականության, առողջության իրավունքի, փախստականների իրավունքների և այլ թեմաներով դասընթացավար։
2019 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ-ի (վերանվանվել է «Առաքելություն օգնության և զարգացման» մարդասիրական ՀԿ) կողմից որպես փորձագետ ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում:
Ներկայումս Խմբի անդամ է։