Կալանավորված անձը ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» ՔԿՀ։
ՔԿՀ-ի բուժաշխատողը, Օրենսդրական կարգավորումների համաձայն, պարտավոր է բժշկական զննության ընթացքում անձի մոտ առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին, սակայն Քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չի կազմվել, ինչի առթիվ նախարար Կարեն Անդրեասյանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն։
«Առաջին լրատվական»-ը Քրեակատարողական հիմնարկներում կատարվողի մասին զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Նարե Հովհաննիսյանի և Արա Ղարագյոզյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը» թեմայով, որի բանախոսներն էին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ Նարե Հովհաննիսյանը (Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ) ու Ռոբերտ Ռևազյանը (փաստաբան), ինչպես նաև ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի որդի Աբգար Տեր-Սահակյանը։
Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ՀՀ դատախազությանը, սակայն կառույցից մասնակիցներ չկային։
2019 թ․ Քրեական օրենսգրքում կատարվեց փոփոխություն, ինչը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հնարավորություն տվեց փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժն առնվազն 15 տարի կրելուց հետո տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ։ Իսկ կիսափակից կիսաբաց կարող են տեղափոխվել 18 տարի ազատազրկումից հետո։ Սակայն դատախազությունը պարբերաբար կասեցնում է ցմահ դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները և նոր միջնորդություն է ներկայացնում՝ հարցը կրկին քննարկելու համար։
Ավելին …
«Գեղամա բաց հարթակ» հաղորդաշարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է բանտարկյալների իրավունքներին ՀՀ-ում։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը, Lragir.am-ի հետ զրուցելիս, անդրադարձԵԼ Է իշխանությունների այն հայտարարությանը, թե Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին փաստում է բանտային բնակչության խտության ցուցանիշը։
«Պահման պայմաններն են ժողովրդավարության մասին խոսում, ոչ թե բանտերի թվաքանակը։ Ինչ վերաբերում է թվաքանակին, մեզ մոտ համաներման փորձն արդյունավետ ստացվեց, 4600-ից ավելի մարդ հայտնվեց քրեական արդարադատությունից դուրս։ Եվ ասել, որ համաներումը ժողովրդավարական քայլ է, դրա մեջ կա ճշմարտություն, բայց ես չեմ ասի, որ դա ցուցիչ է։
Այն, որ մենք բանտային բնակչության թվով զարգացած երկրների թվում աշխարհում առաջին հնգյակի մեջ ենք, այո, այդպես է։ Բանտերում գտնվող անչափահասների ցուցանիշով մենք ուղղակի առաջինն ենք աշխարհում, նման նվազ թիվ ոչ մի այլ երկիր չունի։ Բայց այստեղ պետք է հասկանալ, թե մենք ի՞նչ մեխանիզմներ ենք գործածելու, եթե մեկ կամ երկու տարին մեկ մարդկանց բանտերից ուղղակի հանում ենք դուրս, սա ժողովրդավարություն չէ։
2017 թվականից մինչև այսօր մենք մոտ 10 հազարով ավելի հանցագործության դեպք ունենք։ Սա կատաստրոֆիկ է, հիմա թե սրա մեջ ժողովրդավարությունը որտե՞ղ է, պետք է փնտրել, որովհետև գուցե ժողովրդավարություն է նաև այն, որ մեր դատախազությունն ասի՝ սկսել ենք չկոծկել հանցագործությունները։ Բայց սա դեռ ծափահարելու առիթ չէ, լավ եք անում, որ չեք կոծկում, բայց ի՞նչ եք անում, որ կանխարգելեք, այ սա կլիներ լավագույն ցուցիչը»։
Հարցազրույցը՝ կից հղումով։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում։
ՀԿ-ն իր գործունեությունն իրականացնում է ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ նպաստելու հասարակության և հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը։
ՀԿ-ի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հասարակության խոցելի խմբերի, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի հզորացմանը, մարդասիրական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարման աջակցմանը: